118868 դիտում
09:02 19-08-2024
Ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Արմավիրի մարզում․ «Mercedes» -ը բախվել է Աղավնատուն գյուղի սկզբնամասում կառուցված կամարի սյանը և բռնկվել․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. կա 2 զոհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 19-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Աղավնատուն բնակավայրի մոտ ավտոմեքենա է այրվում ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վարդանուշ Միրզախանյանը,Վահան Վահանյանն ուՀամլետ Առաքելյանը։
Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, Աղավնատուն բնակավայրի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գյուղի սկզբնամասում կառուցված կամարի սյանը և բռնկվել։
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն ու ավտոմեքենայում հայտնաբերել են 2 մոխրացած դի։
Օպերատիվորեն ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ, բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Կարապետյանի գլխավորությամբ։
Տեղում ոստիկաներնն ու պարեկները պարզել են, որ մահացածները նույն գյուղի բնակիչներ 34-ամյա Գևորգ Սարգսյանն ու 34-ամյա Մարտին Գրիգորյան են։
Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչյա Ղազարյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մոնիկա Զաքարյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեպքի վայր է ժամանել նաև Խոյ խոշորացված համայնքի Աղավնատան վարչական ղեկավար Ռոման Ավետիսյանը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան վարել է Գ․ Սարգսյանը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+