211652_close_icon
views-count1114 դիտում article-date 15:08 11-08-2024

Ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խումբը մտել է ՌԴ Կուրսկի մարզի Բելովսկի շրջան

ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը հաստատել է, որ երեկ՝ օգոստոսի 10-ին, ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խումբը մտել է մարզի Բելովսկի շրջանի տարածք։

Այս պահին, ըստ նրա, Բելովսկի և Օբոյանսկի շրջաններում բախումներ չկան։

«ՌԴ զինվորականներին հաջողվել է կայունացնել իրավիճակը», - նշել է նա։

Ավելի վաղ Բելովսկի շրջանի ղեկավար Նիկոլայ Վոլոբուևը հայտարարել էր շրջանի տարածքում «կայուն, բայց շատ լարված» իրավիճակի մասին։

«Այս պահին Բելովսկի և Օբոյանսկի շրջաններում ռազմական բախումներ չկան, սահմանը պաշտպանում են զինվորականները: Մեր զորքերն անում են ամեն ինչ՝ խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար»,- գրել է նահանգապետի պաշտոնակատար Սմիրնովը Telegram-ի իր ալիքում։

Նա նաև նշել է «խուճապից խուսափելու» կարևորությունը։ Այն բնակիչները, որոնք ցանկանում են ինքնակամ լքել տարածքները, կարող են դիմել վարչակազմի ղեկավարությանը կամ զանգահարել 112 հեռախոսահամարով, պարզաբանել է պաշտոնյան:

Նմանատիպ նյութեր