211652_close_icon
views-count769 դիտում article-date 11:39 11-08-2024

Ռուսաստանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ուկրաինական զորքերի ներթափանցումը Կուրսկի շրջան

Ռուսաստանում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան հայտարարել է, որ դիմում է ուղարկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին՝ պահանջելով դատապարտել ուկրաինական զորքերի ներթափանցումը Կուրսկի շրջան։ Գրում են ռուսական լրատվամիջոցները։

«Ուկրաինայի զինված ուժերի կողմից Կուրսկի շրջանի վրա բարբարոսական հարձակման հետևանքով հազարավոր խաղաղ բնակիչներ են վիրավորվել։

Հուսով եմ, որ մեր տեղեկատվությունը կարտացոլվի նաև մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի զեկույցում, որը, ինչպես գիտենք, հրապարակման է պատրաստվում սեպտեմբերին»,- գրել է նա իր տելեգրամյան ալիքում:

Ուկրաինայի զինվորականները Կուրսկի շրջան են ներխուժել օգոստոսի 6-ին, սահմանային շրջաններում մարտերը շարունակվում են արդեն վեց օր։

Նմանատիպ նյութեր