211652_close_icon
views-count1048 դիտում article-date 11:29 10-08-2024

Միսաք Մանուշյանի անվան պուրակում կանցկացվի Երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառում

2000 թվականին Միավորված ազգերի կազմակերպության (այսուհետ՝ ՄԱԿ) կողմից օգոստոսի 12-ը սահմանվել է Երիտասարդության միջազգային օր՝ ՄԱԿ-ի անդամ պետությունների ուշադրությունը հրավիրելու երիտասարդությանն առնչվող խնդիրներին և դրանք լուծելու առաջնահերթություններին:
Հայաստանի Հանրապետությունը նույնպես նշում է Երիտասարդության միջազգային օրը՝ կարևորելով երիտասարդության դերը հանրության և պետության զարգացման, առաջընթացի գործում:
«Երևանի քաղաքապետարանը ևս, անմասն չմնալով այս կարևոր իրադարձությունից, 2024թ. օգոստոսի 12-ին՝ ժամը՝ 17:00-ին Միսաք Մանուշյանի անվան պուրակում անցկացնելու է այդ միջազգային օրվան նվիրված միջոցառում՝ Երևան համայնքի ենթակայությամբ գործող երիտասարդության ոլորտին առնչվող  կազմակերպությունների մասնակցությամբ՝ ապահովելով տաղավարներ, բեմահարթակ և տեխնիկական անհրաժեշտ միջոցներ:

Երևանի քաղաքապետարանը ակնկալում և ողջունում է նաև Երևանում գործող հասարակական կազմակերպությունների և երիտասարդական խմբերի մասնակցությունը միջոցառմանը և շահագրգիռ բոլոր կազմակերպություններին և անհատներին հրավիրում է միջոցառմանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կամ հարցերի ունենալու դեպքում զանգահարել  011-514-396 հեռախոսահամարով»,-ասված է քաղաքապերանաի տարածած հաղորդագրության մեջ։
 

Նմանատիպ նյութեր