41251 դիտում
20:01 07-08-2024
Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են բեռնատար «Mercedes»-ը, «Ford Transit»-ն ու կցորդիչով «Կամազ»-ը. կա 2 վիրավոր. ճանապարհը դարձել է դժվարանցանելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոս 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 56 կմ հատվածում բախվել են «Ford Transit», բեռնատար «Mercedes», և կցորդիչով «Կամազ» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, գումարտակի տեխնիկայի գծով ավագ տեսուչ Արմեն Բաղդասարյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գոռ Պողոսյանն ու Կարեն Թունյանը:
Բախման հետևանքով «Ford Transit»-ը հայտնվել է ճանապարհի մեջտեղում, ինչի պատճառով էլ երթևեկությունը դարձել է մի փոքր դժվարանցանելի, սակայն պարեկներին հաջողվում է երթևեկությունը կարգավորել:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Ապարանի բաժնի օպերտաիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ոստիկանության Ապարանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+