211652_close_icon
views-count38305 դիտում article-date 12:28 07-08-2024

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «Nissan Tida»-ն ու «ԳԱԶ 3110»-ը. կա վիրավոր. օպերատիվ են գործել բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում Աբովյան քաղաքից դեպի Նոր Հաճնի կամուրջ տանող հատվածում՝ Արզնու խճուղում, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 32-ամյա Գեղամ Հայրապետյանի վարած «Nissan Tida» և 55-ամյա Ռուբեն Գրիգորյանի վարած «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ բախման արդյուքնում «ԳԱԶ 3110»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ավետ Հովհաննիսյանն ու կրտսեր պարեկ Վարուժան Գասկասյանը:

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակպերվում:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 104+
104+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր