1192 դիտում
16:27 06-08-2024
Արցախցիների հավաքական վերադարձի շուրջ միջազգային հանրության շրջանում դրական տրամադրվածություն կա. Վարդան Օսկանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ընդհանուր շատ դրական տրամադրվածություն կա միջազգային երաշխիքներով արցախցիների՝ հավաքական վերադարձի շուրջ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար նախարար Վարդան Օսկանյանը։
Վերջինս նշեց, որ այդ է վկայում նաև Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի վերջին հարցազրույցը:
«Ցանկացած տեղ, որտեղ մեր հանձնաժողովը դիմել է, մերժում չի ստացել, բոլորն ընդունում են հանձնախումբը որպես արցախահայերի ձայն և ուզում են լսել այդ ձայնը: Եթե արցախցիների՝ հավաքական վերադարձի հարցը Հայաստանը բերի բանակցային օրակարգ, ապա կլինի նաև միջազգային հանրության աջակցությունը: Ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ: Այստեղ ուզում եմ վկայակոչել Տոյվո Կլաարի ասածը, որ խոսում է ԵՄ անունից: Ինքն ասում է, որ Ադրբեջանը պարտավորություն ունի այս հարցին անդրադառնալու, և այս հարցը պետք է օրակարգային լինի։ Կլաարը նաև մի հարց է տալիս, որին պատասխանում է և որի մասին հաճախ եմ խոսել․ ասում է՝ այն, որ արցախահայության վերադարձի դիմաց Ադրբեջանը կարող է ադրբեջանցիների՝ Հայաստան գալու խնդիր դնել, այս երկուսն իրար հետ բացարձակ կապ չունեն, և գտնվում են երկու տարբեր հարթությունների վրա:
Արցախահայության վերադարձի խնդիրը միանշանակ այսօրվա կարևորագույն խնդիրներից մեկն է»,- ասաց Օսկանյանը:
Վերջինս ընդգծեց՝ Տոյվո Կլաարի հարցազրույցից արձանագրվում է, որ Արցախի հարցը դեռևս լուծված չէ․ «Հստակ դիրքորոշումներ կան շատ կարևոր մարդկանց կողմից, որոնց ես ականատես եմ եղել, երբ ասվում է՝ եթե Ադրբեջանին թվում է, որ ինքն այս հարցը ռազմական ճանապարհով լուծել է, ապա չարաչար սխալվում է: Արցախի հարցը դեռևս լուծված չէ այնքան ժամանակ, որ արցախահայության միջազգային երաշխիքներով՝ իրենց իրավունքները վերականգնելով, իրենց տները վերադառնալու հարցը դեռևս չի լուծվել»։
Մանրամասները՝ տեսանյութում․