211652_close_icon
views-count40669 դիտում article-date 11:16 05-08-2024

Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում. բախվել են «Mitsubishi»-ն ու «Ford Transit»-ը. կա 9 վիրավոր. օպերատիվ են գործել բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 123 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Սևակ Մ.-ի վարած «Mitsubishi» և Վայոց ձորի մարզի բնակիչ 34-ամյա Դավիթ Լ.-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու նշված ավտոմեքենաների ուղևորները՝ Վայոց ձորի մարզի բնակիչներ 59-ամյա Սոնա Օ.-ն, 30-ամյա Դավիթ Ա.-ն, 56-ամյա Գագիկ Հ.-ն, 23-ամյա Սյուզի Գ.-ն, 59-ամյա Գոհար Հ.-ն, 55-ամյա Անուշ Շ.-ն և 55-ամյա Սեդա Մ.ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գարիկ Կարապետյանն ու Գևորգ Միքայելյանը:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ:  

Վթարի մասին ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:  

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+

Նմանատիպ նյութեր