211652_close_icon
views-count1435 դիտում article-date 09:03 03-08-2024

Ինչ է սպասվում Ռոբերտ Քոչարյանի դեպքով դատական համակարգից հեռացված Աննա Դանիբեկյանի վարույթում գտնվող 200 քրեական գործերին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Արդեն 17 օր է, ինչ դադարեցվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները, ու դատավորները մտահոգված սպասում են, թե համակարգը լքած դատավորի վարույթում գտնվող շուրջ 200 քրեական գործերը գործող դատավորների մեջ ում, ինչպես են բաշխվելու։ Ասել է թե՝ դատավորը 2 շաբաթից ավելի՝ է հեռացվել է համակարգից, սակայն նրա վարույթով անցնող անձանց ճակատագիրը դեռեւս օդից կախված է մնացել։

Նշենք, որ դատավորի լիազորությունները դադարեցվեցին, քանի որ արդարադատության նախարարության գնահատմամբ՝ Դանիբեկյանը կոպիտ անփութությամբ խախտել է դատավորի վարքագծի կանոնները, որի հետևանքով ամբաստանյալները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, ազատվել են պատասխանատվությունից՝ հանցանքի վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր