211652_close_icon
views-count1144 դիտում article-date 15:25 01-08-2024

Անհայտ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ աջակցություն ստանալ

Կառավարությունն անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունա­կակա­նությունն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ տրամադրեց:

Որոշումը Կառավարության այսօրվա նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի մեջ էր:

Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300,000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավելի, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:

20.06.2024 թ. դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 23 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվել է 2024 թ. հուլիսի 1-ից:
Որոշմամբ ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրման համար մինչև 2024թ. մայիս և հունիս ամիսները՝ ներառյալ սահմանված ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի հուլիս և օգոստոս ամիսները՝ ներառյալ:

Աջակցության վճարման ժամկետը որոշմամբ երկու ամսով երկարացվելու արդյունքում 23 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքներին աջակցություն տրամադրելու համար միջոցառման ֆինանսավորման համար կպահանջվի լրացուցիչ 13,800.0 հազար դրամ:

Միջոցները հատկացվելու են հատկացնել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը  հատկացված 1068 ծրագրի 12001 միջոցառման շրջանակներում:  Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերը կամ եկամուտները չեն ավելանա:

Նմանատիպ նյութեր