211652_close_icon
views-count1378 դիտում article-date 14:05 31-07-2024

Երևանի քաղաքապետարանն արձագանքել է չորացած տույաների շուրջ աղմուկին և տարածքի շինաշխատանքներին

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ կառուցվող շատրվանների և տարածքի բարեկարգման, ինչպես նաև տույաների չորացման և տույաների գնի վերաբերյալ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը պարզաբանում է տարածել:

Նա, մասնավորապես, նշել է. «Տույաների գնի հետ կապված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությունն իրականացնում է ուսումնասիրություն, որի ավարտից հետո կտրվի համապատասխան մեկնաբանություն։

Տույաների չորացման, ինչպես նաև շինարարության ընթացքում և երաշխիքի ժամկետի շրջանում առաջացած թերությունների դեպքում շինարարը պարտավոր է վերականգնել այն և բերել պատշաճ տեսքի։

Նշեմ, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն։

Հավելեմ նաև, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությունում դեռ նախորդ շաբաթ տեղի է ունեցել շինարարի հետ հանդիպում, վերջինս պատրաստակամ է շտկել բոլոր այն թերությունները, որոնք առաջացել են շինարարական աշխատանքների ընթացքում, այդ թվում ծառերի մասով»,- ասված է գրառման մեջ։

Նմանատիպ նյութեր