211652_close_icon
views-count1111 դիտում article-date 18:47 24-07-2024

Սուտ է այն պնդումը, որ ինձնից հաշվետվություն են պահանջել. Ավինյանն՝ ԱՆԻՖ-ի մասին

Ինձ մոտ այնպիսի զգացողություն է առաջանում, որ տարբեր անձինք ինչ-որ մի ժամանակ պաշտոնի լինելուց հետո, ինչ-որ պատճառներով այդ պաշտոնից զրկվում են, հետո ստացվում է՝ իրենք արդարության առաջամարտիկներն էին, իրենք միշտ պայքարում էին արդարության համար, իսկ բոլոր մնացածը վատն էին:

Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի հայտարարությանը, թե ԱՆԻՖ-ում (Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ) չարաշահումներ թույլ են տվել նաև խորհրդի անդամները:

«Չեմ ուզում նույնիսկ մտնել այդ բանավեճի մեջ, ես եղել եմ ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահը, ես վարձատրություն չեմ ստացել դրա համար: ԱՆԻՖ-ը 2018-ին այն միակ կազմակերպությունն էր, որ «ՄԱՍԴԱՐ» ընկերությանն էր բերել, և առաջինը ՀՀ-ն էր նախաձեռնել 200 մեգավատտ արևային կայանների կառուցման աշխատանքները: Դրանից հետո մեր հարևան երկրներն ընդօրինակելով դա, իրականացրեցին նույն ընկերության հետ նմանատիպ ծրագրեր:

Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի, թե ով էր ճիշտ, ով էր սխալ, ով ինչ ասաց, չարաշահում եղավ, թե չեղավ:

Նման ծրագրերի արժեքը չգնահատելը, մտնել շատ կենցաղային դաշտ ու նմանատիպ քննարկումներ ծավալել, առանց հասկանալու այդ ծրագրերի հեռանկարները, ճիշտ չէ: Յուրաքանչյուր նման ծրագիր իր հետևից տասնյակ նմանատիպ ծրագրեր է բերում: ԱՆԻՖ-ի խնդիրը հենց դա է եղել, որը նրանք ճիշտ են կատարել»,- ասաց Ավինյանը:

Նա հայտարարեց, որ սուտ են պնդումները, թե իրենից ինչ-որ հաշվետվություն են պահանջել, ինքն էլ չի տվել և միայն իր գնալուց հետո է տրվել:

Նմանատիպ նյութեր