211652_close_icon
views-count45989 դիտում article-date 19:05 23-07-2024

Ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են «Howo»-ն և ավազով բարձված «ԶԻԼ» բեռնատարը. վերջինս կողաշրջվել է՝ վնասելով գազախողովակը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 17 կմ-ի աջակողմյան հատվածում բախվել են 40-ամյա Արման Գյուլամիրյանի «ԶԻԼ» մակնիշի և 60-ամյա Վարդան Հարությունյանի վարած «Howo» մակնիշի բեռնատարները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «ԶԻԼ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, վնասել այն և  կողաշրջվել:

Վթարի հետևանքով վարորդներից Ա. Գյուլամիրյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փոխել «ԶԻԼ»-ի գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել են հերթապահություն:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության  Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի, դասակի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Հարությունյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն  վաշտի պարեկ Գոռ Սիմոնյանն ու կրտսեր պարեկ Ազատ Ավագյանը:
Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «ԶԻԼ»-ը բարձված է եղել ավազով:

Օպերատիվ են գործել նաև «Գազպրոմ Արմենիա» Արարատի մարզի գազի վերականգնողական կենտրոնի ծառայողները:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+

Նմանատիպ նյութեր