24774 դիտում
22:27 22-07-2024
Ավտովթար՝ Սյունիքի մարզում․ Կապանում 28-ամյա վարորդը «Toyota Camry»-ով հայտնվել է Գեղանուշ գետում․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հուլիսի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 23։00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 28-ամյա Վահե Գ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Գեղանուշ գետը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վահե Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ի վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Հրաչյա Մնացականյանն ու կրտսեր պարեկ Գուրգեն Սուկոյանը։
Դեպքի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+