211652_close_icon

Երևանը պատրաստ է ձյան գալուն, բայց մասնավորը ևս պետք է մաքրի իր հարակից տարածքը․ Կամո Արեյան

views-count1249 դիտում article-date 10:24 22-12-2025
Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն անդրադարձել է ձնամաքրման նախապատրաստական աշխատանքներին։

Նա նշել է, որ ռեսուրսների բաշխում իրականացվել է, ներգրավված է 241 միավոր տարբեր տրամաչափի տեխնիկա՝ նախատեսված տարբեր գործողությունների համար։ Նաև պատրաստ է մարդկային ռեսուրսը՝ 614 հոգի բանվորական ուժ։

«Առկա ռեսուրսները բավարար չափով պատրաստ են»,– ասել է Արեյանը՝ հավելելով, որ կա բավարար քանակի աղ ու ավազի խառնուրդ՝ Նոր Նորք, Արաբկիր ու Շենգավիթ համայնքներում։

Նա կարևորել է տնտեսվարողների կողմից իրենց կցված սպասարկման տարածքը՝ մայթերն ու հարակից տարածքները մաքրելու անհրաժեշտությունը։ Նա խնդրել է քաղաքապետին, որ հանձնարարի վարչական շրջաններին՝ կանոնները պահպանելու ծանուցումներ ուղարկեն տնտեսվարողներին. «Խիստ հսկողություն սահմանեն ավտոլվացման կետերի նկատմամբ, որոնք ջուրը բաց են թողնում փողոց, գիշերը սառցակալում է, և ստիպված է քաղաքապետարանը պարեկային ծառայության հետ լրացուցիչ աշխատանքներ իրականացնել», – ասել է նա։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը համապատասխան հանձնարարական է տվել՝ ասելով, որ պետք է հատուկ ուշադրություն սահմանել ոչ պարտաճանաչ ավտոլվացման կետերի նկատմամբ։

Նմանատիպ նյութեր