211652_close_icon
views-count1528 դիտում article-date 17:04 21-07-2024

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը հաղթեց Ադրբեջանի թիմին

Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականն ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում: Այդ մասին հայտնում է Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Կայացած վերջին խաղում Հայաստանի հավաքականը 71:61 հաշվով հաղթեց Ադրբեջանի հավաքականին:

Հանդիպմամ ամենաարդյունավետ խաղացողը Յուրա Մելիքյանն էր: Նա վաստակել է 15 միավոր և 21 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին:

Նմանատիպ նյութեր