211652_close_icon
views-count964 դիտում article-date 13:13 21-07-2024

Դեսպան Մկրտչյանը մասնակցել է Կիպրոսի հյուսիսային մասի օկուպացիայի 50-ամյա տարելիցի առիթով մատուցված պատարագին

Հունաստանում, Կիպրոսում և Ալբանիայում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնակցել է Կիպրոսի հյուսիսային մասի օկուպացիայի 50-ամյա տարելիցի առիթով Անո Իլուպոլիում գտնվող Եղիա Մարգարեի եկեղեցում Նեապոլիի և Ստավրուպոլիի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Վարնավասի կողմից մատուցված սուրբ պատարագին։ Այս մասին դեսպանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա մեծ պատիվ է համարել մասնակցությունն այդ արարողությանը, որի ընթացքում խոսքով հանդես է եկել նաև Հունաստանի ներքին գործերի՝ երկրի Հյուսիսային Մակեդոնիայի և Թրակիայի շրջանների համար պատասխանատու փոխնախարար Կոստանտինոս Գյուլեկասը, ով իր խոսքում կիպրոսյան ողբերգության մասին խոսելիս նաև անդրադարձել է հույների համար արյունակից հայ ժողովրդի տառապանքներին` Հայոց ցեղասպանությունից ի վեր։

Նմանատիպ նյութեր