211652_close_icon

Գլենդելում հարյուրավոր հայեր մասնակցել են Արմեն Հովհաննիսյանի հիշատակին մատուցված հոգեհանգստի պատարագին. տեսանյութ

views-count3258 դիտում article-date 16:08 28-01-2014
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հայաշատ Գլենդել քաղաքում հայ բանակի կրտսեր սերժանտ, զոհված հերոս Արմեն Հովհաննիսյանի հիշատակին նվիրված հոգեհանգստյան պատարագ է մատուցվել, որին մասնակցել են մի քանի հարյուր գլենդելահայեր, գրում է Asbarez-ը: Պատարագը տեղի է ունեցել Սուրբ Մարիամ եկեղեցում: Միջոցառումը կազմակերպել էր Հայ հեղափոխական դաշնակցության կոմիտեն: ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչ Դավիթ Առաքելյանն իր ելույթում դատապարտեց ադրբեջանցիների դիվերսիան և ԵԱՀԿ համանախագահներին մեղադրեց կողմնապահություն անելու մեջ: Նրա խոսքով՝ Ադրբեջանի ագրեսիան սանձելու փոխարեն ԵԱՀԿ Մինսկի խումբը մշտապես երկու կողմերին զսպվածություն ցուցաբերելու կոչ է անում և անտեսում իրականությունը: «Բոլորիս համար Արմեն Հովհաննիսյանը պետք է արիության, անձնուրացության և հայրենիքի հանդեպ սիրո մեծ օրինակ լինի»,-նշել է Առաքելյանը: Հիշեցնենք, որ Արմեն Հովհաննիսյանը հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը թշնամու վայրի դիվերսիան հերոսաբար հետ մղելիս զոհվեց: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանով Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր