77706 դիտում
20:37 17-07-2024
Ոստիկանությունը Կոտայքի մարզում մի քանի ժամ տևած «ռեյդ»-ի արդյունքում հայտնաբերել է մեծ քանակի զենք, զինամթերք, թմրամիջոցներ, անչափահաս վարորդներ, որոնց կողքին են եղել «հոգատար պապաները»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 16-ին, ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներայ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականով, Ոստիկանությունը հերթական անգամ իրականացրել է ուժեղացված ծառայություն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժողովրդի լեզվով ասած «ոստիկանական ռեյդ»-երը Կոտայքի մարզում էին, որում ներգրավված էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Վահե Մուշեղյանի և նույն վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Ռոման Խլխաթյանի, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Ռուբեն Դավթյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Վահան Մամիկոնյանի, ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Էդմոնդ Այվազյանի, բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արսեն Սարգսյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հարամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գոմարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Ծառայությանը ներգրավված էին նաև քրեական ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները, ովքեր ժողովրդին ավելի շատ հայտնի են «դիմակավորված ոստիկաններ» անունով։
Մի քանի ժամ տևած «ռեյդ»-ի արդյունքում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են 100-ից ավելի օրինախախտ վարորդների, որոնց մի մասը չեն ունեցել վարորդական իրավունքի վկայական, 3 ավտոմեքենա վարել են անչափահասներ, որոնց կողքին նստած են եղել նրանց «հոգատար պապաները», հայտնաբերվել են մեծ քանակի զենք, զինամթերք, թմրանյութեր, 20-ից ավելի վարորդներ եղել են ոչ սթափ, 10-ից ավելի ավտոմեքենաներ եղել են թաղանթապատված։
Բոլոր ավտոմեքենաները պարեկների կողմից տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 166+
166+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1837 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)