211652_close_icon
views-count3991 դիտում article-date 18:50 03-10-2023

Երևանում տեղի ունեցավ Fastex Meetup-ը, առաջիկայում կանցկացվի Գյումրիում և Վանաձորում

Երեկ Երևանի Մարիոթ հյուրանոցում և Fastexverse մետատիրույթում  ընթացավ Fastex Meetup-ը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր՝ տեխնոլոգիական վերջին միտումները, թվային աշխարհի նորություններն ու Web3-ի հնարավորությունները: 

Ասել, որ հանդիպումը հաջողված է՝ նշանակում է չասել ոչինչ. մի պահ բանախոսների և մասնակիցների հարցուպատասխան ֆորմատային քննարկումը կարծես թե դարձել էր դասախոսություն Web3 էկոհամակարգի, Fastex-ի նոր սերնդի բլոկչեյն լուծումների՝ Բահամութի, առաջին հայկական NFT հարթակի և թվային ակտիվների օրենսդրական ոլորտի մասին: 

Շատերը, ֆիզիկապես հնարավորություն չունենալով ներկա գտնվելու, հանդիպմանը հետևում էին Fastexverse մետատիրույթում: 

Քանի որ շատերի մոտ է հանդիպման այս ֆորմատը հետաքրքրություն առաջացրել Fastex ընկերությունը որոշում է կայացրել, որ այն կկրի շարունակական բնույթ և կանցկացվի Fastex meetup Գյումրիում՝ նոյեմբերի 3-ին, Վանաձորում՝ նոյեմբերի 10-ին և կրկին անգամ Երևանում՝ նոյեմբերի 17-ին: Այնուհետև կլինեն հանդիպումներ այլ երկրներում ևս: 

Բոլոր նրանք ովքեր  հնարավորություն չեն ունենա ֆիզիկապես ներկա գտնվելու կկարողանան մասնակցել հանդիպմանը Fastexverse մետատիրույթում:
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր