211652_close_icon
views-count16481 դիտում article-date 00:09 17-07-2024

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. Արտաշատում  հրդեհ է բռնկվել «Toyota corolla»-ում. օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


Այսօր՝ հուլիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի  Օգոստոսի 23-ի փողոցում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը՝ «Toyota corolla» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը՝ Արարատի մարզի բնակիչ 23-ամյա Կառկոս Հ-ն և քաղաքացիները ։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի և վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հակոբ Պողոսյանն ու  Սուսաննա Մեջլումյանը։ 

Ժամանել է նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գոռ Մանուկյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ այրվել  է «Toyota corolla»  մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը։
 
Հրդեհը մարվել է ժամը 23։30-ին։ 

Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը։

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզելու են՝ ինչ հանգամանքներում է ավտոմեքենան բռնկվել։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+

Նմանատիպ նյութեր