211652_close_icon
views-count137934 դիտում article-date 22:41 14-07-2024

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ. Ինչպես է Լոռու մարզում մի քանի տոննա գազ տեղափոխող «DAF» բեռնատարը դուրս գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվում Դեբեդ գետում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է այսօր Լոռու մարզում՝ Վանաձոր-Ալավերդի ճանապարհին, մոտ 20 տոննա գազ տեղափոխող կցորդիչով «DAF» մակնիշի բեռնատարը դուրս գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի և հայնվում Դեբեդ գետում։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հուլիսի 14-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում հեղուկ գազ տեղափոխող «DAF» մակնիշի բեռնատարը Ալավերդի-Այրում ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս էր եկել երթևեկելի գոտուց և խցիկի հատվածով կախվել Դեբեդ գետում։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկային, վարորդին առաջինը օգնության էին հասել այդ պահին դեպքի վայրում գտնվող քաղաքացիները և մի վարորդ էր եղել, ով մտել էր գետը ու վթարի ենթարկված վարորդին դուրս բերել անվտանգ վայր։

Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Թումանյանի թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։ 

Տարածքը սահմանազատել էին պարեկները։

Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արտակ Գուրջանյանը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 110+
110+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր