211652_close_icon
views-count931 դիտում article-date 20:18 10-07-2024

ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան

Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան 2024 թվականի հուլիսի 9-17-ը կլինի Թբիլիսիում, այնուհետև՝ Երևանում՝ ներգրավվելու ժողովրդավարական կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացներում։ Այցերը կներառեն նաև ԶԼՄ-ների ազատությանն ու խոսքի ազատությանն առնչվող, ինչպես նաև խոցելի խմբերին վերաբերող հարցերը: 

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքը։ 

«Հայաստանում պետքարտուղարի տեղակալ Զեյան կհանդիպի բարձրաստիճան պետական ​​պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ խոսելով ԱՄՆ-Հայաստան գործընկերության ամրապնդման և օրենքի գերակայության, հակակոռուպցիոն և դատաիրավական բարեփոխումների ոլորտում Հայաստանի ժողովրդավարական նվաճումների առաջխաղացման շուրջ: Նա կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակին։ Պետքարտուղարի տեղակալ Զեյան նաև կքննարկի ՄԱԿ-ի և այլ միջազգային կառույցների կողմից Հայաստանում խոցելի և մարգինալացված խմբերի անդամներին օգնելու նախաձեռնությունները: Բացի այդ, փոխքարտուղարը կայցելի Հաղպատի վանք՝ նպաստելու կրոնական ազատության նկատմամբ հարգանքին և մշակութային պահպանմանը»,-նշված է ԱՄՆ-ի Պետդեպի հաղորդագրության մեջ։ 

Նմանատիպ նյութեր