211652_close_icon
views-count751 դիտում article-date 09:44 08-06-2024

Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղարի օգնական Օ'Բրայենը

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը հունիսի 10-12-ը կայցելի Հայաստան։ Այս մասին հայտնում են Պետդեպեպարտամենտից։
Նշվում է, որ նա հանդիպելու է կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի առաջընթացին, ներառյալ՝ Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք օգտագործելը:
Պետքարտուղարի օգնականը կգլխավորի հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հանդիպումը՝ վերանայելու երկկողմ հարաբերությունների խորացման գործում ձեռք բերված նշանակալի առաջընթացը և քննարկելու հետագա քայլերը։
Պետքարտուղարի օգնական Օ'Բրայենը կհանդիպի նաև գործարար համայնքի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Նմանատիպ նյութեր