42954 դիտում
10:10 10-07-2024
Կրшկոցներ՝ Սյունիքի մարզում․ առաջացել է ծեծկռտուք, որի ընթացքում մասնակիցներից մեկը шտրճшնակի խզակոթով հшրվածել է մյուսի գլխին և մի քանի անգամ կրшկոցներ արձակել․ կան վիրшվորներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 7-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը ժամը 21։00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչներ 29-ամյա Սարգիս Ա․-ն, 29-ամյա Սամվել Ա․-ն, 28-ամյա Արմեն Ա․-ն և Գագիկ Ա․-ն վիճաբանել են 37-ամյա Հովհաննես Հ․-ի, Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Հրաչյա Մ․-ի և Երևանի բնակիչ 42-ամյա Արմեն Ի․-ի հետ, որի ընթացքում, Արմեն Ա․-ն հարվածել է Արմեն Ի․-ին, որից հետո առաջացել է փոխադարձ ծեծկռտուք և Սարգիս Ա․-ն իր մոտ եղած գազային ատրճանակի խզակոթով հարվածել է Արմեն Ի․-ի գլխի հատվածին՝ պատճառելով մարմնական վնասվածք, այնուհետև 2-3 անգամ օդ կրակելով դիմել են փախուստի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Հուլիսի 8-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմեն Ի․-ն «Բաց գանգուղեղային վնասվածք, գլխի գագաթային շրջանի պատռած վերք» և Հարչյա Մ․-ն «Բաց գանգուղեղային վնասվածք, գլխի աջ գագաթային և քունքային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց և հայտնել, որ վնասվածքները ստացել են անհայտ անձանց հետ վիճաբանելու ընթացքում։
Դեպքի փաստով ոստիկանության Սիսիանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
1531 դիտում
09:00 27-06-2015
Գյումրիում անցկացված երթի մասնակիցներից մեկի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել, մյուսի մոտ՝ դանակ
Այս բաժնից
22075 դիտում
18:59 26-12-2024
Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի առաքիչին ՊԾ Կոտայքի գումարտակի պարեկները անակնկալ առաքեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ