1864 դիտում
18:51 09-07-2024
Երևանում կկայանա Ավանդական Կարատեի՝ «Ararat Cup» 4-րդ խոշոր միջազգային մրցաշարը
Հուլիսի 14-ին երևանում կկայանա Ավանդական Կարատեի՝ «Ararat Cup» անվանումը կրող 4-րդ միջազգային խոշոր մրցաշարը: Այս տարի մրցաշարին կմասնակցեն մարզիկներ Եգիպտոսից, Ուզբեկստանից, Պաղեստինից, Ռուսաստանից, Վրաստանից ու Իրանից: Մրցաշարում հանդես կգա ընդհանուր առմամբ 300 մարզիկ: Հայաստանից մրցաշարին կմասնակցեն մի շարք տիտղոսակիր մարզիկներ՝ այդ թվում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Նարեկ Իսկանդարյանը, Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Արթուր Ոսկանյանը, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն ու աշխարհի գավաթակիր Հովհաննես Հակոբյանն ու Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի մեդալակիր Նարեկ Մովսիսյանը։
Նմանատիպ նյութեր
2221 դիտում
21:46 17-07-2024
Երևանում կայացավ Ավանդական կարատեի՝ Արարատ գավաթ անվանումը կրող խոշոր միջազգային մրցաշարը
7574 դիտում
23:04 09-11-2017
Երևանում անցկացվեց գեղարվեստական մարմնամարզության «Aurora Cup» չորրորդ միջազգային մրցաշարը
Այս բաժնից
3181 դիտում
16:24 17-10-2024
Մոնիկա Աղզումյանը WKF աշխարհի կարատեի առաջնությունում դարձել է աշխարհի չեմպիոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1081 դիտում
23:41 16-10-2024
Էլիդա Քոչարյանն ապահովել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալը