211652_close_icon
views-count2737 դիտում article-date 18:05 09-07-2024

Արտшկшրգ դեպք՝ Ապարանում․ «Գնթունիք» սուպերմարկետի մոտ տղամարդը սուր կտրող գործիքով վնшսել է ձախ ձեռքի երակները՝ փորձելով վերջ տшլ կյանքին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ապարանի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Գնթունիք» սուպերմարկետի մոտ ձախ ձեռքի բազուկի հատվածում երակները կտրած քաղաքացի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել են ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սարգսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի գլխավորությամբ։

Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նույն օրը ժամը 04։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 48-ամյա Հ․  Հ․-ն Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 39 հասցեում գտնվող «Գնթունիք» սուպերմարկետի ավտոկայանատեղիում ալկոհոլի ազդեցության տակ սուր կտրող գործիքով վնասել է ձախ ձեռքի երակները՝ փորձելով վերջ տալ կյանքին:

Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր