211652_close_icon
views-count50120 դիտում article-date 09:54 07-07-2024

Դժբшխտ պատահար՝ Արարատի մարզում. Գոռավանում ավտոմեքենան շղթայական ամբարձիչից ընկել է 73-ամյա տղամարդու վրա, ինչն էլ դարձել է մшհվան պատճառ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 6-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գոռավան բնակավայրում՝ Հովհաննես Շիրազ փողոցի տներից մեկի հարակից տարածքում գտնվող ավտոտնակում, տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանը և ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի վաշտի հրամանատարի տեղակալ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի էր և նշված հասցեին կից տարածքում գտնվող ավտոտնակում Արարատի մարզի բնակիչ 73-ամյա Ռուբիկ Կ.-ն իրեն պատկանող «Գազ 3110» մակնիշի ավտոմեքենան շղթայական ամբարձիչով բարձրացրել է և ավտոմեքենայի տակ աշխատանք կատարել, որի ժամանակ էլ շղթան պոկվել է ու ավտոմեքենա ընկել նրա վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Դեպքի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոգոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժին պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր