41527 դիտում
21:31 06-07-2024
Ինքնшսպшնություն՝ Շիրակի մարզում. անհատ ձեռներեցին տան գազի խողովակից պարանի միջոցով կшխվшծ վիճակում հայտնաբերել է եղբայրը. ժամանել է մարզի ոստիկանապետը
Այսօր՝ հուլիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 12:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Ամասիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ամասիա համայնքի տներից մեկում քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ կախվելու միջոցով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, ոստիկանության Ամասիայի բաժնի պետ Վահագն Գրիգորյանը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:
Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նշված տանը գազի խողովակից պարանի միջոցով ինքնասպանություն է գործել Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Տարոն Հ.-ն:
Ահազանգով դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Իսահակյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը անհատ ձեռներեց էր, իսկ նրան կախված վիճակում հայտնաբերել է եղբայրը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+