1318 դիտում
07:40 06-07-2024
Զինանշանն անարժեք համարող ՔՊ պատգամավորների «պատվիրակությունը» Կիրանց է այցելել, նկարվել` ադրբեջանական ագրեսիայից պաշտպանելու նպատակով դրված սյուների մոտ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«ՔՊ-ական պատգամավորների մի խումբ, սահմանազատման անվան տակ տարածքներ հանձնելուց հետո, երեկ գնացել էր Կիրանց ու ժպիտը դեմքներին` լուսանկարներ հրապարակել:
Կիրանց մեկնած «պատվիրակության» կազմում էին Անդրանիկ Քոչարյանը, Արփի Դավոյանը, Արմեն Խաչատրյանը, Լուսինե Բադալյանը եւ Նարեկ Զեյնալյանը:
Ընդ որում, ՔՊ-ականները Տավուշ էին գնացել հատուկ «դրես կոդով». հագել էին միանման շապիկներ՝ Հայաստանի զինանշանն էլ վրան պատկերված, հենց նույն զինանշանը, որը թավշյահեղափոխականները ցանկանում են փոփոխել՝ համարելով անարժեք:
«Ժողովուրդ» օրաթերթին Կիրանցի բնակիչներից պատմեցին, որ ՔՊ-ականները գաղտագողի գնացել են Կիրանց, իրենց խոսքով՝ նկարվելու համար:
Տեղի բնակիչները Արփի Դավոյանի լուսանկարներից են միայն տեղեկացել, որ ՔՊ-ականները Կիրանցում են եղել:
Բնակիչների հետ, որպես այդպիսին, հանդիպում չի էլ եղել:
ՔՊ-ականները 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանի եւ մի քանի զինվորականների ուղեկցությամբ շրջել են Տավուշի այն հատվածներում, որտեղ սյուներ են վերջերս տեղադրվել, որոնք, ըստ ՔՊ-ի, պետք է տեղացիներին պաշտպանեն ադրբեջանական ագրեսիայից: Այսինքն` ի վերջո, որոշվեց ոչ թե ծառ տնկել, այլ սյուն»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1214 դիտում
09:33 12-11-2021
ԱՄՆ-ի դերի կարևորությունը Ռուսաստանի ագրեսիայից Ուկրաինային պաշտպանելու հարցում․ «Ամերիկայի ձայն»
1390 դիտում
09:55 13-07-2023
Զինանշանն ու օրհներգը կփոխվե՞ն․ նախատեսվում է ստեղծել մասնագիտական հանձնաժողով․ «Փաստ»
8344 դիտում
19:56 08-01-2016
Լուսանկարչի ընկերուհին չի սիրում նկարվել. ֆոտոշարք
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1249 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1405 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»