17056 դիտում
20:57 01-07-2024
Արմավիրի մարզի ոստիկաններն ու պարեկները հերթական անգամ տարված բացատրական աշխատանքների արդունքում հայտնաբերել են մի ամբողջ զենք ու զինամթերք
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների և Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում հունիսի 21-ին, զենք-զինամթերքի ինքնակամ հանձնման դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ ինքը 44-օրյա պատերազմի մասնակից է, իր հետ բերել է զենք-զինամթերք, որը թողել է Արմավիրի մարզի Շենիկ գյուղի տարածքում չգործող քարի հանքի մոտ գտնվող դոմիկի անկյունում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Նշան Հախնազարյանի, բաժնի պետի տեղակալ Ավագյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի գլխավորությամբ։
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու պարեկները Շենիկ գյուղի սկզբնամասում չգործող քարի հանքի տարածքում գտնվող վագոն-տնակի անկյունում հայտնաբերել են պոլիէթիլենային 3 պարկեր, որոնցից 2-ի մեջ երևացել է ինքնաձիգի փող:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները, քննիչներն ու պարեկները պարկերում հայտնաբերել են 1 հատ «ԱԿ-74» տիպի 1986թ. արտադրության 5.45մմ տրամաչափի, 1 հատ «ԱԿ-74» առանց տարեթվի 5.45մմ տրամաչափի ինքնաձիգ, 665 հատ տարբեր տրամաչափի ինքնաձիգի փամփուշտներ, որոնցից 526-ը 7.62մմ տրամաչափի, իսկ 139-ը 5.45մմ տրամաչափի, 3 հատ ինքնաձիգի դատարկ փամփշտատուփ, 1 հատ պայթեցման սարք ԿՊՄ-3, 46 հատ կապսուլ դետոնատոր, 10 հատ ՈՒԶՌԳ նռնակի պայթուցիչ, 1 հատ 043 ՊԶ պայթեցման սարք, 4 փաթաթան հրահաղորդ փողեր, 17 հատ ամոնիտե պայթագլանակներ, 8 հատ ՈՒԶՌԳՄ պայթուցիչ, 1 հատ Ջ-1 պայթուցիչ, 5 հատ Ջ-1 նռնակ,1 հատ Ֆ-1 տիպի նռնակ, 1 հատ ՌԳԴ-5, 1 հատ ՌԳ-42, և 1 պարկ վառոդանման պարունակությամբ:
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+