907 դիտում
11:25 01-07-2024
Խոսքի և մամուլի ազատությունը հանրության կողմից պետք է ընկալվի ոչ թե «ցնցոտիավոր ջադու», այլ որպես «վայելչատես այցելու». Նիկոլ Փաշինյան
«Ժողովրդավարության հայկական ֆորումը» լավ առիթ է քննարկելու Հայաստանում ժողովրդավարության ու ժողովրդավարական բարեփոխումների առաջընթացը, այն մարտահրավերները, որ գոյություն ունեն ՀՀ-ում ժողովրդավարության ու ժողովրդավարական բարեփոխումների զարգացման համար:
Այս մասին «Ժողովրդավարության հայկական ֆորումի» ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս ֆորումը պետք է արձանագրի բոլորիս հավաքական կամքը, ամրացնի ու զարգացնի ժողովրդավարությունը ՀՀ-ում: Դրա համար պետք է արձանագրենք, թե ինչ է տեղի ունեցել ժողովրդավարության այն օրակարգի հետ, որ մենք ունեցել ենք 7 տարի առաջ: Ընտրությունների կեղծիք արտահայտությունը կարծում եմ արդեն վերագրված է պատմական ժանրին:
Օրինակ, երբ որևէ ճանապարհ տասնյակ տարիներ կիսավեր վիճակում է ու հանկարծ ադ ճանապարհը հիմնանորոգվում է, դա մարդկանց համար նորություն է ընդամենը 1 շաբաթ, մեկ շաբաթից հետո այն արդեն առօրեականանում է ու դրանով ոչ ոքի չես զարմացնի կամ ուրախացնի: Մեկ այլ մարտահրավեր, որ քննարկում էինք 7-8 տարի առաջ, հավաքների ազատության կամ որոշակի տեղերի սահմանափակումն է քաղաքական ուժերի կամ քաղհասարակության համար: Ներկաներից շատերը հիշում են, որ տեղեր կային, ընդհուպ բացօթյա, որտեղ հանրահավաք անելը հեշտ չէր, եթե չասենք անհնարին»,- ասաց Փաշինյանը:
Վերջինս խոսեց նաև մամուլի ազատության մասին:
«Սա նույնպես մի թեմա է, որը ՀՀ-ում արդեն անցյալում է: Խոսքի և մամուլի ազատությունը հանրության կողմից պետք է ընկալվի ոչ թե որպես «ցնցոտիավոր ջադու», այլ որպես՝ վայելչատես այցելու: Արձանագրումը, որ արել եմ դեռևս 2018 թվականին, շարունակում է մնալ անսասան:
Ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների բերում չէ, այլ ռազմավարություն և կառավարությունը շարունակելու է այս ռազմավարական ուղեգիծը: Մի բան հստակ է՝ Հայաստանում ժողովրդավարությունը արմատավորված է և միջազգային հանրությունը Հայաստանը ընկալում է որպես գլոբալ ժողովրդավարության մաս»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր
3162 դիտում
12:23 05-01-2020
Սա այն դեպքն է, երբ խոսքի կեղծ «ազատությունը» սպառնալիք է ստեղծել. Նիկոլ Փաշինյան
5379 դիտում
14:52 10-01-2017
Չպետք է թույլ տալ, որ ուշացած արձագանքը խախտումներ իրականացնողի կողմից ընկալվի որպես հանդուրժում. Է. Նալբանդյան
Այս բաժնից
859 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին