3210 դիտում
12:23 05-01-2020
Սա այն դեպքն է, երբ խոսքի կեղծ «ազատությունը» սպառնալիք է ստեղծել. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում անդրադարձել է հունվարի 4-ին ադրբեջանական մամուլում տարածված ապատեղեկատվությանը: Նա գրել է.
«1. Հայալեզու կեղծ (ֆեյք) էջը կեղծ լուր է տարածում, թե ես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շնորհավորել եմ հակաիրանական «հաջողված» օպերացիա կազմակերպելու համար:
2. Այս լուրը արագ հայտնվում է ադրբեջանական մամուլում և դառնում օրվա թրենդ:
3. Ադրբեջանական մամուլից լուրը հայտնվում է իրանական մամուլում և դառնում որոշ ուժերի հակահայկական ներշնչանքի աղբյուր:
Սա այն դեպքն է, երբ խոսքի կեղծ «ազատությունը» սպառնալիք է ստեղծել մեր ազգային անվտանգության համար: Լուրի հեղինակները և նրանց շարժառիթները պետք է պարզվեն»:
Նմանատիպ նյութեր
1978 դիտում
15:06 12-02-2015
Ադրբեջանը հայտնվել է խոսքի ազատությունը ամենաշատը ոտնահարող 20 երկրների մեջ
2618 դիտում
16:15 08-02-2017
Խոսքի ազատությունը պետք է պաշտպանված լինի Լեռնային Ղարաբաղում. Եվրանեսթում ԵԽ պատվիրակության ղեկավար
Այս բաժնից
1525 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
925 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին