211652_close_icon
views-count676 դիտում article-date 13:47 30-06-2024

Սի Ծինփինը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին, կայցելի Ղազախստան ու Տաջիկստան

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հուլիսի 2-6-ը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին, պետական այցեր կկատարի Ղազախստան և Տաջիկստան, կիրակի օրը հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Փոխանցում է Azatutyun-ը։

Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Տաջիկստանի և Ղազախստանի ղեկավարներն են Չինաստանի նախագահին իրենց երկրներ այցի հրավեր արել։

ՇՀԿ-ն քաղաքական և անվտանգության կազմակերպություն է, ստեղծվել է Չինաստանի և Ռուսաստանի կողմից 2001 թվականին։

Նմանատիպ նյութեր