24564 դիտում
09:38 07-08-2015
«Կարմիր կովը իր կաշին չի փոխում». Երևանի «գաի պլաշչադկան» լցվել է խմած վարորդների ավտոմեքենաներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ` օգոստոսի 6-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 44 տրանսպորտային միջոց, որի վարորդներից 40-ը եղել են ոչ սթափ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բոլորի նկատմամբ կազմվել են վարչական ակտեր և խմած վարորդները տուգանվել են 100 հազարից 200 հազար դրամի չափով:
ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի կարգադրությամբ հանրապետությունում շարունակվում է ուժեղացված ծառայություն և բոլոր օրինախախտ վարորդները` անկախ զբաղեցրած դիրքից և պաշտոնից, հայտնաբերվելու դեպքում ենթարկվելու են վարչական պատասխանատվության, իսկ ոչ սթափների երկաթյա նժույգները տեղափոխվելու են տուգանային հրապարակներ:
Երևանում հսկողությունը դրվել է Երևանի ՃՈ պետ, ոստիկանության մայոր Արման Հակոբյանի վրա, իսկ մարզերում` ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության գնդապետ Արամ Գալստյանի վրա:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցները միայն 3 օրվա ընթացքում մարզերում հայտնաբերել են 7000 օրինախախտ վարորդ, որից 1700-ը եղել են ոչ սթափ:
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2143 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)