Հայաստանը միշտ եղել է եվրոպական երկիր և Հայաստանի ապագան Եվրոպայում է. Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ
                        «Հայաստանը միշտ եղել է եվրոպական երկիր և Հայաստանի ապագան Եվրոպայում է», ասաց Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերը այսօր տեղի ունեցած մեր հանդիպման ժամանակ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Բեռլինում այսօր հանդիպեցինք Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահին և անդամներին: Քննարկեցինք ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման հեռանկարները:
Երկուստեք արձանագրեցինք, որ Հայաստանի ժողովրդավարական զարգացումը պետք է մեծացնի Հայաստանի դիմադրողականությունը և անվտանգությունը: Խոսեցինք ՀՀ-ԵՄ տնտեսական և էներգետիկ համագործակցության խորացման և առաջիկա ծրագրերի մասին»: