slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կայցելի Ադրբեջան
211652_close_icon

ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կայցելի Ադրբեջան

views-count1087 դիտում article-date 18:10 26-06-2024
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը  հունիսի 27-29-ը կայցելի Ադրբեջան և Խորվաթիա։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Բաքվում պետքարտուղարի օգնական Օ'Բրայենը կհանդիպի Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ ընդգծելու երկկողմ հարաբերություններում առաջընթացը, քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի կնքմանը ԱՄՆ աջակցությունը։

Պետքարտուղարի օգնական Օ’Բրայենը նաև կհանդիպի քաղաքացիական հասարակության անդամների հետ՝ վերահաստատելու Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների միջազգային պարտավորությունների կատարման հրատապ անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը հունիսի 10-12-ը այցելել էր Հայաստան։

Նմանատիպ նյութեր