211652_close_icon
views-count16823 դիտում article-date 17:44 26-06-2024

Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. Վաղարշապատում ծառի մի հատված կոտրվել ու ընկել է կայանված «Toyota»-ի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառաարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 59 շենքի բակում ծառի մի հատված կոտրվել ու ընկել է մեքենայի վրա ու փակել է երթևեկելի գոտին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են վաշտի ավագ պարեկ Վահան Վահանյանն ու պարեկ Արթուր Կարապետյանը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Վնասվել է 24-ամյա Մովսես Հալուլյանին պատկանող «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի հատվածը:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից  դուրս են բերել ավտոմեքենան, ապա ժամանած Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակիցները մասնատել են այն:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր