211652_close_icon
views-count2050 դիտում article-date 18:34 25-06-2024

«Տերյան մշակութային կենտրոնը» կարող է Գրան պրի ստանալ եվրոպական հեղինակավոր մրցույթում

«Տերյան մշակութային կենտրոնը» մասնակցում է Europa Nostra 2024 թվականի մրցույթին և Գրան պրի շահելու հնարավորություն ունի։

Գրան պրին տրվում է հանրային համակրանքը շահողին։ Դրա համար շատ կարևոր է յուրաքանչյուր քվեն։ Եվ եթե մշակութային կենտրոնը շահեն այս մրցանակը, որը 10 հազար եվրո է, ապա այն կդրվի ծրագրի շարունակության վրա և կցուցադրվի կենտրոնի մասին ֆիլմը Եվրոպական հանձնաժողովում։

Նշենք, որ Europa Nostra-ը քաղաքացիական շարժում է, որի գլխավոր նպատակը Եվրոպայի մշակութային և բնական ժառանգության պաշտպանումը, տարածումը և փոխանցումն է սերունդներին:

Europa Nostra-ի մրցույթի հաղթողները պարգևատրվելու են European Heritage Awards 2024 մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի կունենա հոկտեմբերի 7- ին, Romanian Athenaeum-ում՝ Բուխարեստի ամենահեղինակավոր համերգասրահում։

Արարողության ընթացքում հայտարարվելու են Գրան պրիի դափնեկիրները և Հանրային ընտրության մրցանակի դափնեկիրը, որոնք ընտրվելու են Եվրոպական ժառանգության Europa Nostra մրցանակաբաշխության այս տարվա հաղթողներից, և նրանցից յուրաքանչյուրը 10․000 եվրո կստանա:

Ցանկացողները «Տերյան մշակութային կենտրոնի» օգտին կարող են քվեարկել այս հղումով։

Նմանատիպ նյութեր