211652_close_icon
views-count862 դիտում article-date 21:25 21-06-2024

Տիգրան Բալայանն իր հավատարմագրերն է հանձնել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին

Հունիսի 21-ին ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար դեսպան Տիգրան Բալայանն իր հավատարմագրերն է հանձնել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։ Արարողության ժամանակ դեսպան Բալայանը բարձր է գնահատել Եվրոպական միության դերը և շնորհակալություն հայտնել Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների առավել խորացման և գործընկերության զարգացման, ինչպես նաև Հայաստանի դիմակայունության ամրապնդման ուղղությամբ իր ներդրած անձնական ջանքերի համար։

Դեսպան Բալայանը Եվրոպական հանձնաժողովի նախագահին է փոխանցել ՀՀ վարչապետի ուղերձը։ Հանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար, փոխանցել իր ողջույնի խոսքերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հավաստիացնելով, որ կշարունակի հետամուտ լինել ապրիլի 5-ին տեղի ունեցած Հայաստան-ԱՄՆ-ԵՄ եռակողմ բարձրաստիճան հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։

Նմանատիպ նյութեր