1141 դիտում
15:59 21-06-2024
Ցանկացան ցույց տալ, որ Արցախի ներկայացուցչությունը և այստեղ գտնվող մարդիկ որևէ նշանակություն չունեն իրենց համար․ փաստաբանը՝ նախագահի մեքենան առգրավելու մասին
Ես առաջարկել եմ սպասել 7 րոպե ծանոթանամ արձանագրության բովանդակությանը, ասել եմ՝ ծանոթանալուց հետո կմիջնորդեմ, որ դարպասը բացեն, բայց նրանք բռնի ուժ կիրառեցին, ցանկացան ցույց տալ իրենց ուժը, ցույց տան, որ Արցախի Հանրապետության ներկայացուցչությունը և այստեղ գտնվող մարդիկ որևէ նշանակություն չունեն իրենց համար։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռոման Երիցյանը։
«Մեզ ոչ մեքենա առգրավելու որոշում են ցույց տվել, ոչ տեխնիկական միջոցներով մեքենան առգրավելու միջնորդություն, ոչ դրա արձանագրությունը, ոչ դատարանի որոշում։ Քննիչը ներկայացել է, ներս է հրավիրվել, դրանից հետո էլ ոչ մի կերպ չեն հիմնավորել, որ պատրաստվում են բռնի ուժ կիրառելով, դարպասները կոտրելով առգրավել նախագահին սպասարկող մեքենան»,- ասաց նա։
Երիցյանի խոսքով՝ խաբելով ներս են մտել ու տեղեկանալով, որ անվտանգության աշխատակիցը չունի դարպասը բացելու լիազորություն և որ դարպասը բացող տեխնիկական միջոցը մոտը չի գտնվում, միանգամից հրավիրել են հատուկջոկատայիններին։
«Արձանագրությունը նոր են կազմել, կծանոթանանք դրան։ Չեն ասել, թե ինչ քրեական վարույթի շրջանակներում, ինչ կապ ունի նախագահին սպասարկող մեքենան այդ քրեական գործի հետ, որևէ պատճառաբանություն չկա։
Ես առաջարկել եմ սպասել 7 րոպե ծանոթանամ արձանագրության բովանդակությանը, ասել եմ՝ ծանոթանալուց հետո կմիջնորդեմ, որ դարպասը բացեն, բայց նրանք բռնի ուժ կիրառեցին, ցանկացան ցույց տալ իրենց ուժը, ցույց տան, որ Արցախի Հանրապետության ներկայացուցչությունը և այստեղ գտնվող մարդիկ որևէ նշանակություն չունեն իրենց համար»,- ասաց նա։
Երիցյանը նշեց, որ թե՛ առգրավման, թե դարպասները կոտրելու, թե առհասարակ բնակարան հանդիսացող տարածքից առանց դատարանի որոշման առգրավում կատարելու գործողությունները հատուկջոկատայինների բողոքարկելու են դատարանում։ «Սա նաև լայնորեն պետք է լուսաբանվի, որ ՀՀ բնակիչներն իմանան, թե ինչ օրի են արժանացնում, արցախցիներին։ Սա ապացուցում , որ արցախցիների նկատմամբ իրականացվում են ճնշումներ»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր հատուկջոկատայինները կոտրելով Արցախի ներկայացուցչության դարպասները ներս են մտել և առգրավել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող ծառայողական մեքենան։

Նմանատիպ նյութեր
2173 դիտում
22:57 10-10-2024
Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան առգրավելու վարույթով որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել. փաստաբան
1075 դիտում
17:50 15-04-2024
Այստեղ որևէ հանցակազմ չկա. փաստաբանը՝ ԱԺ պատգամավորին «ժեխ» եւ «հակահայ վիժվածք» անվանելու մասին
7525 դիտում
23:16 23-01-2016
Թե ինչպես վայրենի մարդիկ մերկացրին Մարինային ու ցանկացան սպանել նրան
Այս բաժնից
1447 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ