1120 դիտում
17:50 15-04-2024
Այստեղ որևէ հանցակազմ չկա. փաստաբանը՝ ԱԺ պատգամավորին «ժեխ» եւ «հակահայ վիժվածք» անվանելու մասին
Երևանի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը, արձագանքելով հանրային տրանսպորտում ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ նրա կուսակից ընկերների արձագանքներին, գրում է.
«ՀՀ տարբեր պաշտոնատար անձինք կոչ են անում իբրև թե խուլիգանական արարքի համար ամենախիստ ձևով պատժել այսօր տրանսպորտում ՔՊ-ական պատգամավորին «հակահայ վիժվածք», «ժեխ» անվանած ՀՀ քաղաքացուն։
Մարդը չի հայհոյել, ոչինչ չի արել, ընդամենը նշված արտահայտություններն է հնչեցրել, որին ի պատասխան՝ ստացել է պատգամավորի հարվածները, տեսագրությունն առկա է։
Ի՞նչ պատժի մասին է խոսքը, քանի որ այստեղ որևէ հանցակազմի մասին խոսք գնալ չի կարող։ Սա ընդամենը իշխանության հերթական «ֆաս» հրահանգն է ՀՀ քաղաքացու նկատմամբ, որպեսզի իրենց բնորոշ ստոր ոճով գնան գետնին գցեն, հարվածեն, ձերբակալեն։
Արա՜, դուք վայելեք, քանի դեռ ձեզ ընդամենը վիժվածք են անվանում, դուք կտեսնեք հասարակության իրական արձագանքը՝ հայրենավաճառ խունտայով իշխանությունից հեռացվելուց հետո։ Եվ հետո, ականջներիդ օղ արեք, յուրաքանչյուր ՔՊ-ական իսկապես հակահայ է, իսկ թե վիժվածք է, թերմածք, թե եսիմ ինչածք, դա արդեն արտահայտվողի լեզվամտածողության հարցն է»։
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով միջադեպին, գրել է. «Այսօր մի ոչնչություն իրեն թույլ է տվել խուլիգանական արարք հանրային տրանսպորտով երթևեկող ՀՀ ԱԺ պատգամավոր 69-ամյա Հակոբ Ասլանյանի նկատմամբ, ով, ի դեպ, երեք պատերազմի մասնակից է:
Այս խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին, թող հանկարծ որևէ մեկը չկասկածի»:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
871 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
994 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ