73837 դիտում
20:26 17-06-2024
Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. «Porsche Cayenne»-ում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-ից. պարեկները դադարեցրել են երթևեկություն, ժամանել են հրշեջ-փրկարարներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հունիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Դիլիջանի թունել չհասած հատվածում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Բակուր Սարիբեկյանի, Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ։
Գումարտակի հրամանատարի կարգադրությամբ երթևեկությունը նշված վայրում ժամանակավորապես դադարեցվել է, որպեսզի հրշեջ-փրկարարները կարողանան մարել Porsche Cayenne-ում դեռևս անհայտ հանգամանքներում առաջացած կրակը։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Այս պահին ոստիկաններն ու պարեկները պարզում են՝ արդյո՞ք հրդեհի հետևանքով տուժած կամ տուժածներ կան։
Պարզում են նաև ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-ից։
Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9564 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին