32144 դիտում
11:38 17-06-2024
Պարեկների հերթական փայլուն օպերացիան՝ Երևանում. «BMW»-ի վարորդը չկարողացավ ճողոպրել նրանցից. ուսապարկում էլ հայտնաբերվել է մարտական ատրճանակ. կասկածյալն էլ ասում էր՝ այն գտել է ընկերոջ տատիկի գերեզմանից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այն, որ վերջին տարիներին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք, գաղտնիք չէ:
Շատ դեպքերում պարեկները այդ ամենը հայտնաբերել են ստացված օպերատիվ տվյալների հիման վրա:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը Երևանում պարեկների կողմից նաև նշված հանցագործությունների կանխման հայտնաբերման հսկողությունը դրել է Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի վրա:
Այսօր՝ հունիսի 17-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը իր մոտ պահվող պայուսակում (բարսետկա) ապօրինի զենք է պահում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, ինչպես նաև նույն գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ կազմվում են պարեկների խմբեր, քանի որ պետք է ճշտվեր, թե որ ուղղությամբ է նշված ավտոմեքենան երթևեկում:
Կարճ ժամանակ անց 2-րդ գումարտակում հերթական օպերատիվ տեղեկությունն է ստացվում, որ «BMW» մակնիշի կասկածելի ավտոմեքենան գտնվում է Սեբաստիա փողոցում:
Պարեկներ Արման Սահինյանն ու Էդգար Դարբինյանը նկատում են նշված ավտոմեքենան ու «կանգառ» հրահանգ են տալիս:
Վարորդը կանգնում է, իջնում է ավտոմեքենայից՝ ուսին գցած բարսետկայով:
Երբ պարեկները նրանց հարցնում են, թե ինչ կա պայուսակում, վարորդը դիմում է փախուստի ու սկսվում է պարեկների կողմից նրա հետապնդումը:
Մոտ 800 մետր պարեկները հետապնդում են նրան, ով չի կարողանում ճողոպրել պարեկներից, ապա նրան բերման են ենթարկում ոստիկանության Մալաթիայի բաժին:
Տեղում պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին. բարսետկայում հայտնաբերվում է թմբուկավոր մարտական ատրճանակ, իսկ վարորդը՝ Երևանի բնակիչ 21-ամյա Վ. Ս.-ն պարեկներին, ապա ոստիկաններին հայտնում է, որ այդ պայուսակը ինքը գտել է այն ժամանակ, երբ գնացել է ընկերոջ տատիկի գերեզման, ու այնտեղ, երբ տեսել է պայուսակը, վերցրել է, ապա բացել, ու մեջը հայտնաբերել է զենքը և այն, ըստ իր հայտարարության, պետք է բերեր, հանձներ իրավապահներին, բայց չի հասցրել՝ «Պարեկները որտեղից իմացան, որ վրես զենք կա, բռնեցին»:
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2098 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)