137163 դիտում
20:39 27-07-2023
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում․ Ford Focus-ը մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ․ 5-ամյա տղան մահացել է․ բժիշկները պայքարում են նրա մոր կյանքի համար․ ժամանել է մարզի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 18 կմ հատվածում Ford Focus մակնիշի ատվոմեքենան դեպի Երասխ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, ապա մխրճվել երկաթե արգելապատնեշների մեջ և մոտ 5 մետր առաջ ընթացել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու անչափահաս տղան քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանը, Ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գոռ Մանուկյանը և Ոստիկանության Մասիսի բաժնի պետ Ասքանազ Դավթյանը։
Տեղում պարզվել է, որ վթարը տեղի է ունեցել Արտաշատի վարչական տարածքում։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի և դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ հերթափոխի պետ Սիմակ Հարությունյանի գլխավորությամբ։
Այս պահին տարածքում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանները, Ոստիկանության Արտաշատի և Մասիսի բաժինների համայնքային բաժանմունքների ծառայողները, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Նարեկ Գզիրյանի և Արտակ Ավագյանի գլխավորությամբ։
Մինչ դեպքի վայրում քննչական խումբը զննություն էր կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվում Ոստիկանության Արտաշատի բաժին, որ երեխան գիտակցության չգալով՝ մահացել է։ Իսկ վարորդին ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։
Վթարի փաստով՝ Արարատի մարզային քննչական վաչրությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը վիրավորի 5-ամյա որդին է։
Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենայի միջից դուրս են բերել երկաթե արգելապատնեշները և օգնել են՝ մեքենան քարշակի միջոցով տեղափոխել հատուկ պահպանվող տարածք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 184+
184+