211652_close_icon

ԱԺ ՔՊ խմբակցության անդամները խորքային ատելություն են քարոզում ու հրահրում թշնամանք. Թաթոյան

views-count976 դիտում article-date 17:07 14-06-2024
ԱԺ ՔՊ խմբակցության անդամները խորքային ատելություն են քարոզում ու հրահրում թշնամանք՝ հասարակության ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով ու անպարկեշտ արտահայտություններով անցնելով բոլոր սահմանները։

Այս մասին գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Կառավարող խմբակցության անդամը ԱԺ ամբիոնից ժողովրդի իրենցից դժգոհ մասին անվանում է «ներքին թշնամի», իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հրապարակայնորեն դիմում է բացահայտ արհամարհանքով, «դու»-ով ու անպարկեշտ բառերով, իշխանությունից դժգոհ մարդկանց անվանում բորենի և այլն։

Սա թշնամանքի հրահրում է:

Սա ուղղակի լկտի բառապաշար է՝ օգտվելով առիթից, որ բարձրաստիճան պաշտոնով պաշտպանված են, կառավարող խմբակցություն են ներկայացնում, ստանձնել են երկրի կառավարումը։ Մինչդեռ, իրենք են պարտավոր լինել համերաշխության օրինակ և կրում են երկրում իրավիճակի համար պատասխանատվությունը:

Այս սանձարձակ պահվածքի պատճառն այն է, որ գտնվում են քաղաքական բարձրագույն հովանավորության ներքո:

Բայց դրանից առաջ լավ կլիներ մտածեին, որ այդ արարքները պարունակում են Քրեական օրենսգրքի 297-րդ ու 329-րդ հոդվածների [առնվազն] հատկանիշներ` պատրաստի ապացույցներով, այն էլ ծանրացնող հանգամանքներով: Ընդ որում, սրանք հենց իրենց ընդունած օրենսգրքի հոդվածներն են, իսկ արարքներն ընկնում են այդ հոդվածների տակ՝ իրենց իսկ իշխանության հրահանգով ձևավորված պրակտիկայի շնորհիվ։

Որքա՞ն կարելի է իշխանության անառողջ ցանկություններին հագուրդ տալ ատելության մոլուցքով»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր