211652_close_icon
views-count1090 դիտում article-date 19:26 11-06-2024

Վահագն Խաչատուրյանն այցելել է աղետից տուժած Քարկոփ բնակավայր

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի այցի հաջորդ կանգառը եղել է Քարկոփ բնակավայրը, որն զգալիորեն տուժել էր հեղեղումների հետևանքով: Այստեղ ևս վերականգնողական աշխատանքներ են իրականացվում: Հատնում են Լոռու մարզպետարանի աշխատակազմի մամուլի ծառայությունից։ 
 
Այցելություն է կատարվել Քարկոփի միջնակարգ դպրոց, որտեղ սովորում է 58 աշակերտ: Դպրոցի տնօրեն Մարինե Ղումաշյանն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ կառավարությանը, Լոռու մարզպետի աշխատակազմին, Ալավերդու համայնքապետարանին, ՆԳՆ փրկարար ծառայությանը աղետի առաջին իսկ օրից բնակավայրին և դպրոցին ցուցաբերած աջակցության համար:
 
Պաշտոնյաները եղել են նաև Քարկոփի՝ աղետից վնասներ կրած հատվածներում, զրուցել բնակիչների հետ, ներկայացրել ՀՀ վարչապետի հանձնարարությամբ աղետից տուժած բնակավայրերին ուղղված պետական աջակցության առաջարկվող ծրագրերը:

Նմանատիպ նյութեր