16070 դիտում
22:07 05-06-2024
Արարատի մարզում վթարի է ենթարկվել Վայքի զինկոմի տեղակալը․ բախվել են «Opel»-ն ու «Գազել»-ը․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։15-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ավշար գյուղի վարչական տարածքում Վայոց ձորի մարզի բնակիչ 34-ամյա Սիփան Հ․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված՝ Արարատի մարզի բնակիչ 68-ամյա Վլադիմիր Ս․-ին պատկանող «Գազել» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel»-ի ուղևոր, Վայոց ձորի մարզի բնակիչ 33-ամյա Ս․ Խ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Շուշիկ Իվանյանն ու Ռոլանդ Սողոյանը։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։
Վթարի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ «Opel»-ի վարորդը աշխատում է ՀՀ Պաշտպանության նախարարության Վայքի զինկոմի տեղակալ, ինչի համար էլ դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Արարատի վարչության ծառայողներն ու ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 8-րդ կայազորային քննչական բաժնի քննիչները։
Գ․ Շամշյանի տեղեկություններով «Գազել»-ն էլ հաշվառված է «Արարատ» ճանշինի հաշվեկշռում։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
Նմանատիպ նյութեր
16278 դիտում
18:33 10-02-2014
Դատարանը չցանկացավ Կապանի զինկոմի «Էշին չոշ» ասել. զինկոմի տղան ազատազրկվեց