211652_close_icon

Պուտինը Շոյգուին նշանակել է պաշտպանական-արդյունաբերական համալիրի զարգացման աշխատանքների համակարգող

views-count1243 դիտում article-date 22:49 04-06-2024
Պուտինը Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուին նշանակել է պաշտպանական-արդյունաբերական համալիրի զարգացման աշխատանքների համակարգող: Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Քանի որ հարցերը շատ են, պետք է հաշվի առնել արտադրության շահութաբերությունը, ապահովել համապատասխան տեխնիկայի մուտքը պաշտպանության նախարարություն։

Այստեղ անհրաժեշտ է այս ամբողջ աշխատանքի այդպիսի անկախ համակարգող, որն էլ կլինի Անվտանգության խորհրդի քարտուղարը», -նշել է Վլադիմիր Պուտինը։

Նմանատիպ նյութեր