1072 դիտում
16:28 03-06-2024
Իմ քաղաքական փորձառությամբ տեսնում եմ, որ շարժումը մարում է․ Արայիկ Հարությունյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կարծիքով՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մարում է։
Ճշտող հարցին՝ ինչից է նման եզրահանգման եկել, նա պատասխանեց․ «Իմ քաղաքական փորձառությամբ տեսնում եմ, որ շարժումը մարում է, շատ հաճախ է լինում՝ առաջնորդներն իրենք իրենց փակուղի են մտցնում․ դրանից էլ նման եզրակացություն եմ արել»։
Արայիկ Հարությունյանը նշեց, որ ցանկացած մարդ, ցանկացած բողոք կարող է իրականացնել, և շարժում առաջնորդել, իսկ քաղաքական ուժերն էլ, որոնք գտնվում են դաշտում, կարող են նման գնահատականներ տալ այդ շարժումներին։
Արդյո՞ք իշխանությունը երկխոսության կգնա և ինչո՞ւ չեն իջնում գերատեսչություններից պատասխանատուներ՝ հարցերին պատասխանելու համար հարցին՝ Հարությունյանն արձագանքեց․
«Հիմա, ով ինչ հարց ունենա պետք է մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր հատ մարդ իր հետևից տանի տվյալ գերատեսչության մոտ և ասի թող ղեկավարը իջնի ինձ այս հարցին պատասխան տա՞։ Դա հարաբերվելու ո՞ճ է, ընդ որում համապատասխան վերաբերմունք է լինում այն շարժումների նկատմամբ, որոնք, ըստ էության, տանում են լարման, տանում են բախումների, և դա մենք տեսանք ԱԳՆ դիմաց։ Եթե այս գործելաոճը չլինի, մենք ցանկացած քաղաքական ուժի հետ հարաբերվում ենք»։
Հարությունյանի խոսքով՝ իրենք ամենևին փողոցում ծավալվող գործընթացներին դեմ չեն։
«Մեր իշխանության օրոք բազմաթիվ քաղաքական գործընթացներ են եղել փողոցում, բայց համապատասխան ինստիտուտները հասարակական կարգի խախտումների դեպքում արձագանքում են և համապատասխան գնահատականներ են տալիս։ Երբ ակցիաները խաղաղ են և հասարակական կարգ չի խախտվում, ոստիկանությունն ամբողջությամբ աջակցում է ակցիան»,- հայտարարեց Հարությունյանը։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1306 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
781 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch
658 դիտում
09:31 25-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է